Փորձագետների կարծիքով` Դամասկոսը հարմար ժամանակ է ընտրել՝ արգելելու թուրքական քաղաքացիական ինքնաթիռներին Սիրիայի օդային տարածքն օգտագործել: Մեկ շաբաթ անց կսկսվի հաջը Սաուդյան Արաբիա, իսկ տասնյակ հազարավոր ուխտագնացների համար ամենակարճ ճանապարհն անցնում է Սիրիայով: Սիրիան շրջանցող ճանապարհներով սուրբ վայրեր գնալը կթանկանա, ինչը կհարուցի ուխտագնացների դժգոհությունը:
Շատ փորձագետներ կարծում են, որ Թուրքիայի և Սիրիայի միջև ոչ բարեկամական քայլերը կհանգեցնեն երկու երկրների միջև ռազմական գործողությունների: Թուրքիայի ռազմական պատրաստությունները շատ լուրջ են:
Թուրքական Hurriyet թերթի վկայությամբ` Թուրքիայի ռազմածովային ուժերը Արևելյան Միջերկրածովյան տարածքում բարձր ռազմական պատրաստվածության մակարդակ ունեն: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնում էին Սիրիայի սահմանին ցամաքային ուժերի ավելացման մասին: Սահմանային շրջաններում տեղակայված է մոտ 60 տանկ, արդյունքում` Անկարան Սիրիայի դեմ 250 հատ տեխնիկա է կենտրոնացրել:









































