Լրատվամիջոցների հաղորդմամբ` մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերունը շոտլանդացիներին Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու պատրաստակամություն է հայտնել:
Ակնկալվում է, որ առաջիկայում Քեմերունը և Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը համաձայնագիր կստորագրեն, որով կթույլատրվի 2014 թ. վերջին անկախության հանրաքվե անցկացնել:
Հավելենք, որ 1999 թ. Շոտլանդիան ունի առանձին խորհրդարան, որը սահմանափակ իրավունքներ ունի: Մամուլում նշվում է, որ Թագավորության կազմից դուրս գալու օգտին քվեարկելու են ընտրելու իրավունք ունեն ոչ մեծաթիվ շոտլանդացիներ, սակայն նրանց թիվն ավելանում է:





































