Իրանական նավթային արդյունաբերությունը հաջորդ տարվա համար բյուջետային ավելի շատ հատկացումների կարիք ունի, որպեսզի արագացնի նախագծերի մշակումը: Shana գործակալության հաղորդմամբ` ուրբաթ օրը ասել է Իրանական ազգային նավթային ընկերության (NIOC) տնօրեն Ահմեդ Գալեբանին:
«Մենք դրական բանակցություններ ենք ունեցել պատգամավորների հետ և ակնկալում ենք բյուջեից նավթային արդյունաբերությանը հատկացվող միջոցների մեծացում»,- ասել է Գալեբանին:
Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին ավելի վաղ հաղորդել է, որ երկրի կառավարությունը պետք է քննարկի նավթարդյունահանման համատեղ զարգացման հնարավորությունը, մեծացնի ներդրումները նավթի հանքահորերի համատեղ շահագործման համար:










































