Միխայել Բալաքի հրաժեշտի հանդիպումը չի կայանա: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ազգային հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆը: Նշենք, որ Բալաքը վերջերս է հայտարարել իր մարզական կարիերան ավարտելու մասին:
«Հրաժեշտի հանդիպման ժամանակն անցել է: Այն չի կայանա: Ընտրանու օրացույցում կային ազատ օրեր, սակայն այժմ նման հանդիպում անցկացնելու որևէ հնարավորություն չկա»,- Բիրհոֆին մեջբերում է Express-ը:









































