Դեմիեն Հերստը` բրիտանացի ժամանակակից ամենահաջողակ նկարիչներից մեկը, կենդանիների պաշտպանների կողմից մեծ քննադատության է արժանացել, երբ Tate Modern ցուցասրահը հրապարակել է, թե ինչքան թիթեռներ են սպանվել Հերստի նոր աշխատանքներից մեկի համար, գրում է կիրակնօրյա Sunday Telegraph թերթը:
Հերստի ամենահայտնի աշխատանքների ցուցադրության շրջանակներում ցուցադրվում էր նաև «Սիրել և հիասթափվել» (In and Out of Love) աշխատանքը, որում օգտագործվել են կենդանի թիթեռներ: Հանդիսատեսին առաջարկվում էր անցնել մի սրահով, որտեղ ազատ թռչում էին թիթեռնիկները, նրանց մի մասն էլ ամրացված էր սպիտակ վարագույրներին:
Ամեն շաբաթ ցուցասրահ էին բերում 400 նոր թիթեռներ, որպեսզի լրացնեն սատկած միջատների պակասը: Ցուցասրահի տվյալներով` 23 շաբաթում սատկել է մոտավորապես 9 հզ. թիթեռ:







































