Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով թեթև վնասվածք է ստացել Հայաստանի ընտրանու դեմ խաղի ժամանակ, խոսել է իր վիճակի ու Դանիայի ընտրանու դեմ խաղին մասնակցելու հավանականության մասին:
«Ինձ մոտ պարզապես գերհոգնածություն է, այնպես որ անհանգստանալու կարիք չկա: Երկու-երեք օրից կազմ-պատրաստ կլինեմ: Այսօր ֆիզեոթերապիայի կուրսեր եմ անցել:
Դանիայի հետ խաղի համար հիմա անհանգստանում են միայն լրագրողները: Եթե չկարողանամ մասնակցել խաղին, ապա ինձ կփոխարինի Դե Սանկտիսը»,– Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:







































