L’Equipe-ն հաղորդում է, որ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ցանկանում է օրերից մի օր զբաղեցնել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Հուսով եմ՝ օրերից մի օր կգլխավորեմ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Դա մեծ բան կնշանակի ինձ համար»,- ասել է 40-ամյա Զիդանը:
Նշենք, որ ֆրանսիացի խաղացողը աշխարհի լավագույն ֆուտբոլիստի եռակի դափնեկիր է(1998, 2000, 2003թթ):







































