Goal.com-ը տեղեկացնում է, որ Մախաչկալայի «Անժի»-ն մտադիր է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչի տրանսֆերային իրավունքները:
Ռուսական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո, իսկ շաբաթական աշխատավարձ՝ 250,000 եվրո: Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Վիդիչը «Յունայթեդ» է տեղափոխվել 2006 թվականին Մոսկվայի «Սպարտակ»-ից: Ըստ բրիտանական մամուլի՝ փոխանցման արժեքը կազմել է շուրջ 9 միլիոն եվրո:









































