Կրասնոդարի «Կուբան»-ը Դոնեցկում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Մետալուրգ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Կուբան»-ի կազմում առանձնացել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին, ով դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նշենք, որ ՈՒՊԼ-ի ընթացիկ առաջնության 11 տուրերից հետո «Մետալուրգ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Կուբան»-ը 7-րդն է Ռուսաստանի առաջնության 11 տուրերից հետո:
«Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա) – «Կուբան» (Կրասնոդար, Ռուսաստան)` 2:2
1:0 Ժունիոր (5’), 1:1 Պիզելի (12’), 2:1 Նելսոն (37’), 2:2 Աֆոլաբի (70’)








































