Չինաստանի արդարադատության նախարար Կեյսյու Տանական խոստովանել է, որ նախկինում կապած է եղել ճապոնական մաֆիայի` յակուձայի կլաններից մեկի հետ: Անսպասելի խոստովանությունը նախարարն արել է հոկտեմբերի 12-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է The Japan Times-ը:
Տականան մաֆիայի հետ կապված է եղել մոտ 30 տարի առաջ Յոկոհամայում: Նա հանցավոր խմբի բոսի հարսանիքի քավորն է եղել: Նրա խոսքով` երբ ինքն ընդունել է հարսանիքի հրավերը, չի իմացել, որ փեսացուն մաֆիայի անդամ է եղել:
Տանական պատմել է, որ երբ իմացել է փեսացուի զբաղմունքի մասին, նույնիսկ նրան խնդրել է թողնել հանցավոր գործունեությունը: Փեսացուի զբաղմունքի մասին իմանալուց հետո նա հեռացել է հարսանիքից:
Տանական ներողություն է խնդրել իր անցյալի համար, սակայն չի պատրաստվում լքել պաշտոնը:









































