Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Պաբլո Օսվալդոն, ով Մունդիալ-2014-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստանի ընտրանու հետ հանդիպման ժամանակ իր թիմի 3-րդ գոլը հեղինակեց, հայտարարեց, որ գոհ է իր և իր հավաքականի ցուցադրած խաղից.
«Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Այդ գոլից հետո կարողացանք թոթափել լարվածությունը:
«Ռոմա»-ում և Իտալիայի հավաքականի հիմնական կազմում տեղ ունենալու համար մրցակցությունը շատ մեծ է: Ես պետք է ամեն խաղում ինձ լավագույն կողմերով դրսևորեմ»,- Օսվալդոյին մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:









































