Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հիասթափված էր իր սաների` Ճապոնիայի հավաքականի հետ խաղում կրած պարտությունից:
«Իհարկե, ես աննկարագրելի հուզված եմ, որ մենք պարտվեցինք: Նման երևույթներ լինում են ֆուտբոլում: Միշտ չէ, որ կատարվում է ցանկությունդ, և թիմդ հաղթում է: Հուսով եմ` մենք այլ արդյունք կցուցադրենք իսպանացիների հետ հանդիպման ժամանակ:
Ինձ դուր եկավ սաներիս թիմային խաղը: Այն հնարավորությունները, որոնք մենք ունեինք, ստեղծվել էին խաղային դինամիկայի շնորհիվ: Ֆրանսիայի ընտրանին ճիշտ նպատակներ ուներ, բայց դրանք իրագործելու միջոցներն ահավոր էին»,- նշել է Դեշամը:





































