Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չէր թաքցնում իր ուրախությունը Ուրուգվայի հետ հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո:
Հիշեցնենք, որ Ալեխանդրո Սաբելյայի սաները առավելության են հասել 3:0 հաշվով, իսկ «Բարսելոնա»-ի ռմբարկուն դուբլ է հեղինակել:
«Մենք բավարարված ենք խաղի արդյունքով: Արգենտինայի ընտրանին առավելության է հասել շատ հզոր հակառակորդի` Ամերիկայի գավաթակրի նկատմամբ: Գերազանցում էինք մրցակցին խաղի յուրաքանչյուր դրվագում` թելադրելով նրան մեր կամքը:
Եթե մեզ հաջողվի ևս 3 միավոր վաստակել առաջիկա` Չիլիի ընտրանու հետ հանդիպմանը, ապա կարևոր քայլ կկատարենք Մունդիալի եզրափակիչ մասի ուղեգիր ձեռք բերելու գործում»,- ասել է Մեսսին:









































