Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Մինչև ո՞ւր են ձգվում եզդի կնոջ իրավունքները

Թեև միջազգային իրավունքի նորմերը պարտադրում են Հայաստանին թույլ չտալ կնոջ իրավունքների այնպիսի ոտնահարում, ինչպիսին այսօր Հայաստանում ապրող եզդի կանանց հանդեպ է դրսևորվում, սակայն մեր պետությունը չի կարող այս հարցում որևէ փոփոխություն անել, քանի որ սա կդիտարկվի որպես ոտնձգություն ազգային փոքրամասնությունների իրավունքների և ավանդույթների դեմ:

Ժամանակակից կյանքը թեև շատ փոփոխություններ է բերում բոլոր ազգերին, սակայն եզդիները շարունակում են մնալ նույնը. նրանք դեռ ամուսնանում են միայն իրենց ազգի ներկայացուցչի հետ՝ անպայման հաշվի առնելով, թե որ կաստայից է (շեխ, փիր, մրիդ), արգելում են իրենց աղջիկներին կրթություն ստանալ, անձամբ են որոշում իրենց երեխաների ճակատագիրը և ոչ մի դեպքում չեն խախտում իրենց ընդունած ներքին օրենքները, որոնք երբեմն պարզապես ապշեցնում են:

«Սեր» կոչվածը եզդիների մոտ ընդհանրապես չկա: Մինչև այժմ էլ եզդի աղջիկներին, առանց նրանց համաձայնության, 14-16 տարեկանում ամուսնացնում են, և դրա դիմաց աղջկա ծնողները գումար են ստանում: Եզդի տղան էլ երբեմն մի ամբողջ կյանք հայ աղջկա է սիրում, բայց ամուսնանում է եզդու հետ: Կոպիտ ասած` եզդի հարսնացուները վաճառվում են՝ դեռ չհասած ամուսնության տարիքին, իսկ տղաները` անկախ կյանքում իրենց ունեցած ձեռքբերումներից, չեն ունենում իրենց ցանկությունն իրագործելու քաջություն:

«Կինն այստեղ բացարձակապես անտեսված է: Ամուսնությունից հետո եզդիների համար անպատվաբեր է համարվում կնոջ հասարակական գործունեությունը, ավելին` եզդի կինը տանը իրավունք չունի տղամարդու հետ միևնույն սեղանից հաց ուտելու»,- պատմում է ԵՊԲՀ-ի ուսանող, ազգությամբ եզդի, սակայն սեփական ավանդույթներին ընդդիմացող 24-ամյա Սիման:

Սիմայի պատմելով` շատ եզդիներ իրենց հարսներին արգելում են հիվանդանոցում ծննդաբերել` այդ գործողությունը կազմակերպելով տանը: Դատապարտվում է անգամ կնոջ հմայքի համար օգտագործվող ցանկացած կոսմետիկայի օգտագործումը: Ծննդյան տոների կամ առիթների ժամանակ տղամարդիկ առանձին են նստում, կանայք՝ առանձին: Եթե տանը շատ տղամարդ է լինում, միշտ ջահել տղաներն են սպասարկում: Իհարկե, լինում են նաև բացառություններ, ինչն ավելի շատ հանդիպում է մայրաքաղաքում բնակվող եզդի համայնքում, սակայն գյուղական վայրերում եզդիները մեկուսացված են իրենց «օրենքներով»:

Եվ որքան էլ որ մեր երկրում կնոջ իրավունքների այսպիսի ոտնահարումն անցանկալի է, եզդի կանանց կողմից որևէ բողոք չկա, և նրանց մեղադրել էլ պետք չէ: Ցանկացած նման բան նրանց կողմից կդիտարկվի որպես քայլ ազգային ավանդների դեմ, և այս պարագայում եզդի կինը կմերժվի ազգակիցների կողմից:

«Ոչ մեկն էլ չի համարձակվի հեռանալ, որովհետև նրան այլևս եզդի չեն համարի: Ոչ մի բան հնարավոր չէ փոխել, մարդասպանություն կլինի, նրան դուրս կթողնեն իր կաստայից, մայրն ու հայրը երես կթեքեն, դա խայտառակություն է, իսկ իրենք կառչած են իրենց արմատներից»,- պատմում է եզդիական «Լալըշ» թերթի խմբագիր Օվսաննա Մադաթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում