Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խորդի Ալբան շատ ուրախ է ազգային թիմի կազմում գոլի հեղինակ դառնալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականը Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ, որն ավարտվեց Պիրենեյան թերակղզին ներկայացնող թիմի խոշոր՝ 0:4 հաշվով հաղթանակով:
«Իմ գոլը թիմային աշխատանքի արդյունքն է: Այդ դրվագում շատ լավ խաղաց Պեդրոն՝ ճիշտ գնահատելով իմ կատարած շարժումը: Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց ազգային հավաքականի կազմում գոլի հեղինակ դառնալ: Բացի այդ՝ ուրախ եմ նաև այն բանի համար, թե ինչպես է ընթանում իմ աշխատանքը «Բարսելոնա»-ում: Խաղադաշտում ինձ շատ լավ եմ զգում»,- ասել է Ալբան:









































