Իտալիայի հավաքականի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն, ով տևական դադարից հետո վերադարձել էր թիմ, Հայաստանի ընտրանու դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Ես ինձ շատ լավ էի զգում, քանի որ հավաքական վերադառնալը իսկապես մեծ հաճույք է: Ուզում եմ շատ երկար կրել հավաքականի մարզաշապիկը:
Մենք շատ լավ խաղ անցկացրինք: Լավ սկսեցինք առաջին 20 րոպեները, որոնց ընթացքում գոլ խփելու մի քանի իրական պահ ունեցանք:
Ես կարոտել էի հավաքականի մարզաշապիկը, քանի որ Եվրոպայի առաջնությանը հետևեցի հեռուստացույցով, չնայած շատ էի ցանկանում լինել Ուկրաինայում ու Լեհաստանում:
Հիմա կենտրոնանում եմ հավաքականի վրա ու ցանկանում եմ երկար տարիներ կրել նրա մարզաշապիկը»,- նշել է Կրիշիտոն:







































