Իտալիայի հավաքականի ու «Նապոլի»-ի աջ պաշտպան Քրիստիան Մաջիոն Հայաստանի ընտրանու դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Ես գրեթե բան չեմ հիշում հայերի գոլի պահից: Պարզապես չէի կարող հետևել այդ դրվագին: Այդ պահին ես ուժեղ հարված ստացա գլխիս, բայց հիմա ինձ արդեն լավ եմ զգում:
Առաջին կեսում մենք դժվարություններ ունեցանք, բայց երկրորդում ազատ տարածություններ հայտնվեցին, որոնք էլ կարողացանք օգտագործել:
Ես փորձում էի փակել ողջ եզրը, ու մենք ուրախ ենք, քանի որ այսօր հաջողվեց դաշտում իրականացնել մի քանի մտահաղացում, որ փորձարկել էինք մարզումների ժամանակ»:







































