Իսպանիայի Բիլբաո քաղաքում շարունակվում է «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի երկրորդ շրջանը:
9-րդ տուրում Արոնյանի հակառակորդն էր Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան, ով կարողացավ հաղթանակ տանել մեր հայրենակցի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 39-րդ քայլում:
Նշենք, որ Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
Այսպիսով` 16-ական միավոր ունեն Ֆաբիանո Կարուանան և Մագնուս Կարլսենը, Արոնյանն իր ակտիվում ունի 10 միավոր:








































