АМИ-ТАСС գործակալության տվյալներով, ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների կառավարությունները անհանգստացած են կանադացի գիտնականների վերջին ուսումնասիրությունների արդյունքներով:
Բանն այն է, որ արագ սննդի (fast-food) հերթական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք առողջության համար վտանգ են ներկայացնում ոչ միայն օրգանիզմի վրա հենց կոնկրետ սննդի ազդեցության պատճառով, այլ նաև այն թղթի, որով արագ սնունդը փաթեթավորված է լինում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արագ սննդի փաթեթավորման համար պատրաստվող թղթե փաթեթների պատրաստման ժամանակ օգտագործվում են քիմիական նյութեր, որոնք պարունակում են վտանգավոր թթուներ կամ PFCAs:
Այս նյութերը, օրգանիզմ անցնելով, պղտորում են արյունը:
Այնպես որ, թղթե փաթեթների վրա էլ հույս դնել չի կարելի: