Gazzetta dello Sport-ը սենսացիոն նորություն է հայտնել: Սիլվիո Բեռլուսկոնին նախատեսում է վաճառել «Միլան»-ի բաժնետոմսերի 30%-ը Քաթարի Ինվեստիցիոն ընկերությանը:
Նման որոշումը թույլ կտա Սիլվիոյին խոշոր ներդրումներ ստանալ և դուրս բերել ակումբը ֆինանսական ճգնաժամից. թեկուզև ակումբի կառավարման գործում սեփական արժանապատվության և կշռի նվազեցման ճանապարհով:
Ներկա դրությամբ «Միլան»-ը զբաղեցնում է ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը` 21 հնարավորից իր հաշվին գրանցելով ընդամենը 7 միավոր:









































