Friday, 19 06 2026
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի

Տարոն Մարգարյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալիռեզա Պակֆետրատի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը մասնակցելու առիթով:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երևանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին՝ քաղաքապետը կարևորել է նաև քաղաքի զարգացմանն ուղղված նոր մոտեցումներն ու իրականացվող ծրագրերը: Հատկանշելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը առանձնացրել է համագործակցությունը հատկապես ինքնակառավարման մարմինների միջև:

«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է նաև Թեհրան, Թավրիզ և Սպահան քաղաքների քաղաքապետարանների հետ, և վստահ եմ, որ այդ հարաբերությունների զարգացման ներուժը լավ հեռանկար ունի»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ալիռեզա Պակֆետրատը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Շիրազ քաղաքի զարգացման ուղղությունները և նշել, որ որպես հին մշակույթ ունեցող քաղաքներ՝ Շիրազը և Երևանը կարող են առավել ընդլայնել հարաբերություններն ու համատեղ ծրագրեր իրականացրել տարբեր ոլորտներում:

«Երևանի և Շիրազի բնակչության թվաքանակի, աշխարհագրական դիրքի և բնակլիմայական պայմանների նույնականությունն էլ հաշվի առնելով՝ կարծում եմ շատ լավ կհամագործակցենք նաև կառավարման ոլորտում»,- նշել է Շիրազ քաղաքի քաղաքապետը և Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Շիրազ՝ համագործակցությունը ամրապնդելով նաև փոխայցերով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է երկու քաղաքների միջև համագործակցության հուշագիր ստորագրել, որը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում