Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գործադիր իշխանությունների հետ չհամաձայնեցված ցանկացած հրապարակային ակցիա կանխվելու է իրավապահների կողմից, հաղորդում է APA-ն:
«Մենք միանշանակ հայտարարում ենք, որ չհամաձայնեցված զանգվածային ակցիաները կանխվելու են ներքին գործերի մարմինների կողմից»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Հայտարարությունը վերաբերում է մարտի 11-ին երկրի մի քանի բնակավայրերում սպասվող բողոքի ակցիաներին, որոնց անցկացման համար Facebook սոցիալական ցանցում վերջերս հատուկ խումբ է ստեղծվել, որը մարտի 11-ի հայտարարել է ժողովրդի «Ցասման օր»:








































