Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուստ շնորհավորել է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ Լորան Ֆաբիուսն ընդգծել է խորհրդարանական ընտրությունների կարևորությունը Վրաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Բացի այդ, կողմերը քննարկել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացման հարցը: Այս մասին նշված է «Վրացական երազանքի» Facebook-յան էջում: