Մաշտոցի պողոտայի` «Գրքերի աշխարհ» խանութի դիմաց գտնվող «Սթար» սուպերմարկետի աշխատակազմը երեկ կեսօրին դրսում է հայտնվել, քանի որ տնօրինությունը որոշել է աշխատակիցներից մոտ քսան հոգու աշխատանքից ազատել: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում` նշված «Սթարի» արդեն նախկին աշխատակիցներն ասել են, որ իրենց ազատել են սուպերմարկետում իրականացված գույքագրումից հետո, քանի որ պակասորդներ են հայտնաբերվել: Գործազուրկ դարձած աշխատողները, սակայն, բողոքում են հատկապես այն փաստի դեմ, որ իրենց ազատելուց բացի` սուպերմարկետի տնօրինությունը որոշել է վերջնահաշվարկ չվճարել:
Ի դեպ, նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները փորձել են խոչընդոտել «Հժ» թղթակցի գործունեությանը` թույլ չտալով, որ նա լուսանկարի դրսում հավաքված և իրենց բողոքն արտահայտող մարդկանց:












































