Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է մեղադրանքներն այն մասին, որ Թուրքիայում կալանված սիրիական ինքնաթիռն ապօրինի զենք է տեղափոխել։ Այս մասին հաղորդում է պետական տեղեկատվական «Սանա» գործակալությունը:
Գերատեսչության ներկայացուցիչ Ջիհադ Մաղդիսին այդ մեղադրանքները «կտրականապես սուտ» է անվանել:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը զինամթերք և սպառազինություն է տեղափոխել:









































