ADR Studios ընկերությունը որոշել է սկսել հետաքրքիր կոնցեպտուալ Instagram Socialmatic լուսանկարչական ապարատի կոմերցիոն թողարկումը: Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական կայքում, փոխանցում է news.1k.by-ը: Instagram Socialmatic լուսանկարչական ապարատը հնարավորություն է տալիս անել փոքր լուսանկարներ և դրանք անմիջապես, առանց որևէ այլ սարքի օգնության տպել, ինչպես հին Polaroid-ը: Լուսանկարները գունավոր են ստացվում և տպվում են հատուկ թղթի վրա: Լուսանկարները հնարավոր է արագորեն տարածել համացանցում:
Socialmatic-ի պարամետրերն են.
– 4,3-դյույմանոց սենսորային էկրան
– օպտիկական զում
– հիշողությունը. 16/32 գբ
– Wi-Fi / Wi-Fi+3G:
Դատելով ամեն ինչից` լուսանկարչական սարքը ստեղծված է Android-ի հիմքով:
Լուսանկարչական սարքը շուկայում կհայտնվի 2013-ի կեսին: Այլ մանրամասներ առայժմ չկան:










































