ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին ևհաջողություն մաղթել հինգշաբթի երեկոյան կայանալիք բանավեճում:
Փոխնախագահի թեկնածուներ Ջոզեֆ Բայդենի և կոնգրեսական Փոլ Ռայանի այս քարոզարշավի ընթացքում միակ բանավեճը կկայանա Կենտուկի նահանգում:
Բանավեճը կտևի կես ժամ: Այդ ընթացքում Բայդենն ու Ռայանը կքննարկեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Բայդենը կփորձի հարթել Օբամայի ևՌոմնիի առաջին բանավեճից հետո իրենց հանդեպ ստեղծված բացասական տպավորությունը:










































