Ռադամել Ֆալկաոն հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:
Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անգամ Իսպանիա էր ժամանել ու հետևել ֆուտբոլիստի խաղին: Չնայած մարզիչն իր՝ Իսպանիա այցը բացատրել է որդուն տեսնելու ցանկությամբ:
«Ցանկանում ենք փոխել ակումբի փիլիսոփայությունը: Առաջիկա 10-15 տարիներին անգլիական ակումբին միանալու են սեփական ակադեմիայի սաները: Սա է մեր նախագծի հիմնական նշանակությունը: Սակայն, միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստների տրանսֆերներ, ինչպիսին Ռադամել Ֆալկաոն է: Առաջատարներ միշտ էլ պետք են: Անգամ ֆինանսական արդար խաղի օրենքն այստեղ անելիք չունի»,- ասել է «Սիթի»-ի գործադիր տնօրեն Պատրիկ Վիեյրան:







































