Առնվազն 14 մարդ է զոհվել Բանգլադեշում տեղի ունեցած փոթորկի պատճառով: Մոտ հազար ձկնորս համարվում է անհայտ կորած:
Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, կես ժամվա ընթացքում փոթորիկը Նոակխալի ու Բխոլա շրջաններում և Չիտագոնգ քաղաքում վնասել է մոտ երկու հազար տուն:
Ներկա պահին անհայտ է ավելի քան 100 ձկնորսական նավերի ճակատագիրը: