Շվեդական ԶԼՄ-ները Գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդ են համարում կանադացի Էլիս Մանրոյին կամ ճապոնացի Խարուկի Մուրակամային:
Ինչպես հաղորդում է СВТ հեռուստաալիքը, այդ մրցանակի միջին վիճակագրական դափնեկիրը Եվրոպայից է՝ արական սեռի ներկայացուցիչ, որը վեպեր է գրում անգլերենով:
Փորձագետների կարծիքով՝ մրցանակն այս տարի կարող են ստանալ կանադացի Էլիս Մանրոն, ամերիկացի Ֆիլիպ Ռոտը կամ ալժիրցի Ասիա Ջեբարը:
Հաղթանակի հնարավորություններ ունեն նաև հունգարացի արձակագիր Պետեր Նադաշը, չինացի գրող Մո Յանը, սիրիացի բանաստեղծ Ադոնիսը, հոլանդացի Սեյս Նոթեբոմը, ամերիկացի կին գրող Ջոյս Քերոլ Օութսը:
Շվեդական ակադեմիան գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակրի անուն կհայտարարի այսօր՝ մեկուկես ժամանոց նիստից հետո՝ քվեարկությամբ: