«Wimbledon-2011»-ի տղամարդկանց կիսեզրափակիչ, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց եզրափակիչ հանդիպումներն առաջին անգամ պատմության մեջ 3D ձևաչափով կցուցադրվեն ամբողջ աշխարհի կինոթատրոններում,- այս մասին հաղորդվում է մրցաշարի պաշտոնական կայքում:
Այսօր Wimbledon-ի կազմակերպիչներն ու Sony-ի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ կողմերը երկարաժամկետ համաձայնության պայմանագիր են կնքել: Պայմանագրի համաձայն, բացի կինոթատրոններից, մրցաշարի որոշիչ հանդիպումները հեռարձակելու իրավունք կտրվի նաև այն հեռուստաընկերություններին, որոնք ունեն 3D հեռարձակման համապատասխան տեխնիկա:









































