Friday, 26 04 2024
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Շքանշանների հանձնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվել են Սաբիր Ստեփանյանին և Մանուկ Վարդանյանին:

Արարողության ընթացքում մեծարյալների կյանքին և ազգօգուտ գործունեությանն անդրադարձան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը և դոկտոր-պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի միաբաններ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Տ. Մուշեղ եպիկոպոս Բաբայանը:

Սաբիր Ստեփանյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշված է. «…Աստվածպարգև Ձեր կյանքը Դուք, որպես նվիրյալ հայորդի, ապրել եք Հայրենի մեր երկրի հանդեպ որդիական սիրով` միշտ ձգտելով Տիրոջից Ձեզ պարգևված շնորհները ծառայեցնել հավատավոր մեր ժողովրդին£ Դուք բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ստանձնեցիք Խորհրդային տարիներին` նվիրյալ ջանքեր բերելով Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացին: Անկախությունից հետո շարունակեցիք աննվազ նախանձախնդրությամբ Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը ի սպաս դնել Հայրենիքի զորացման ու պայծառության սուրբ գործին…Սիրելի պրն. Ստեփանյան, Ձեզ հետ Մեր տասնամյակների բարեկամության ընթացքին Մենք մշտապես զգացել ենք Ձեր ջերմ սերն ու նվիրումը՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և հոգևոր մեր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:

Տիար Մանուկ Վարդանյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է. «…Երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ` Դուք Ձեր կարողություններն ու փորձառությունը ի սպաս եք բերում մեր երկրի շինությանն ու պայծառությանը: Ձեր աշխատանքի մեջ արձանագրված հաջողություններն արդյունքն են Ձեր աստվածասեր ու հայրենասեր ոգու և բարեխիղճ, նախանձախնդիր ծառայության:

Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մատուցած Ձեր ծառայություններին: …Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ Ձեզ պես հավատավոր Մեր զավակները շարունակում են եկեղեցանվեր իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը պատվո շքանշանները հանձնեց Սաբիր Ստեփանյանին ու Վարդան Մանուկյանին, ովքեր, իրենց հերթին, խորին շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը հայրապետական բարձր գնահատանքի համար:

Հանդիսությունն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, վերստին շնորհավորելով շքանշանակիրներին, անդրադարձավ նրանց նվիրյալ ու ազգօգուտ գործունեությանը և մաղթեց, որ Բարին Աստված Իր հանապազ օրհնության ներքո միշտ քաջառողջ ու երջանիկ պահի նրանց` առաջնորդելով եկեղեցաշեն ու հայրենանվեր նորանոր իրագործումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում