Սվերդլովսկի մարզում երկու զինծառայողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ծառայակիցներին ստորացնելու ու ծաղրելու համար: Այս մասին այսօր նշված է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:
Հետաննության վարկածի համաձայն՝ օգոստոսի 10-ին, ժ. 23:30-ին 61423 զորամասի շարքայիններ Թեյմուր Մամեդովն ու Էլբրուս Մուսաևը արթնացրել են իրենց 16 ծառայակիցներին ու հանել նրանց շարահրապարակ, որից հետո սափրվելու օճառով նրանց մեջքին գրել են «Դաղստան», «Ադրբեջան», «Գյանջա» և QUBA (հավանական է՝ նկատի ունեն ադրբեջանական Կուբա քաղաքը), ապա զինվորներին նկարահանել են բջջային հեռախոսներով:
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ զինզծառայողները «ցանկացել են ընդգծել իրենց ծառայակիցների թուլությունն ու հնազանդությունը կովկասցիների հանդեպ»: