Իրանի ԱԳՆ-ն միջուկային ծրագրի առնչությամբ փոխզիջում է առաջարկել: Այս մասին նա խոսել է գերմանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա հետ հարցազրույցը հրատարակվել է Der Spiegel-ի հերթական համարում, որը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 8-ին:
Գերմանացի թղթակցի հետ զրույցում Ալի Ակբար Սալեխին հիշեցրել է, որ Իրանը խաղաղ նպատակների համար ուրան հարստացնելու իրավունք ունի և պնդել է. չկա որևէ ապացույց, որ Իսլամական հանրապետությունը միջուկային հետազոտություններ է անցկանում զինվորական նպատակներով:
Միաժամանակ նա ավելացրել է. «Եթե ուրան հարստացնելու մեր իրավունքը պաշտոնապես ճանաչվի, մենք պատրաստ ենք փոխզիջման`կամավոր սկզբունքի հիման վրա սահմանափակել հարստացվող նյութի քանակությունը»: