Thursday, 18 04 2024
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում

Իրավունք չունեմ բարձրաձայնելու նախագահների մասին

ԲՀԿ-ն 2012թ.-ի ԱԺ ընտրություններին գնում է առանձին` սեփական ժողովրդի մեջ ունեցած իր էլեկտորատին տեր կանգնելու համար… Մեզ հետ զրույցում նշեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԵԿՄ միության վարչության նախագահության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:


– Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ վերջին հանրահավաքի շուրջ հիսուն-վաթսուն հազար մասնակիցների անունից 15 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց իշխանություններին, որոնցից գոնե մի մասի բավարարման դեպքում միայն կարող է գնալ երկխոսության իշխանությունների հետ: Ըստ Ձեզ` իշխանությունը կանսա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին:


– Առավել հարգում եմ այն նախագահին, որը երկրի, պետության անվտանգությունը ամեն ինչից բարձր կգերադասի, իսկ թե ով քանի կետանոց պահանջ է ներկայացրել իշխանություններին, և իշխանությունը ինչպես կարձագանքի դրան. ես իշխանական բուրգի այն տեղում չեմ գտնվում և Նաստրադամուսը չեմ, որ գուշակություններ անեմ:


– Իշխանությունը կարծես մտադիր չէ կատարել հանրահավաքի անունից ներկայացված պահանջները, այս իրավիճակում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:


– Ես իրավունք չեմ վերապահում իմ կարծիքը հասարակության մեջ բարձրաձայնել նախագահների մասին, որոնք անցել են պատերազմական մի ողջ շրջան և հենց ծնունդ են եղել ազատագրական պայքարի։ Նախագահների լավի ու վատի մասին պատմությունն է իր գնահատականը տալու, իսկ կարծիքս այն մասին, որ սոցիալական հողի վրա մեր ժողովուրդը հեղափոխություն կբարձրացնի, կասեի, որ աշխարհում միշտ էլ հեղափոխությունները եղել են այդ հողի վրա, այսինքն` կազմակերպիչները օգտագործել են ժողովրդի սոցիալական վիճակի ոչ նպաստավոր ժամանակները և ինչ-ինչ չափով հասել են հաջողության կամ անհաջողության։ Սակայն կավելացնեմ, որ մեր ժողովուրդը խոհեմ է։ Երբեք չեմ հավատա, որ հացի խնդիրը ժողովուրդը ավելի առաջնային կդասի, քան մեր պետության ճակատագրի խնդիրը։ Գալիք սերունդները չեն դատապարտի մեզ մեր ժողովրդի այսօրվա սոցիալական ծանր վիճակում հայտնվելու համար, այլ կդատապարտեն սրից զոհված մեր պապերի թողած ժառանգությանը տեր չկանգնելու համար։


– Դա իշխանությունն օգտագործում է որպես արդարացում սեփական ժողովրդին այսպիսի ծայրահեղ վիճակի հասցնելու համար։


– Ո՛չ, դրա համար երբեք չկա արդարացում. մարդը, որը ծնվում է, պետք է ապրի ապահով և արժանապատիվ կյանքով, բայց նմանատիպ կյանքը պետք է կառուցել։ Ոչ մի պետություն հենց այնպես մեկ այլ պետության լավ կյանք նվեր չի անում, ոչ մի ժողովուրդ մեկ այլ ժողովրդի կյանքով չի ապրում։ Մենք բարեկեցիկ կյանքի կառուցման ճանապարհին ենք և աշխատում ենք ստեղծել մերը, պետք է լինենք համբերատար, զգոն` ի վերջո թշնամիներով շրջապատված երկիր ենք։ Ես դա ասում եմ իմ տեսանկյունից` որպես կռված կամավորականի։ Երևի իրավունք ունեմ խոսելու Եռաբլուրում հանգչող եղբայրներիս անունից։ Մեր ոչ համբերությունը ու զգոնությունը կդառնա զենք թշնամու համար, իսկ եթե ինչ-որ մեկը չի սիրում իշխանությանը, ապա պետք է հասկանա, որ հողը ազգային է և ոչ թե իշխանությանը։ Հենց այդ նույն ազգն էլ պիտի դողա իր այն հողի համար, որի սարերը դեռ կարմիր են իրենց որդիների արյունով և համբերությամբ տանի ամեն մի դժվարություն։ Համենայնդեպս, 1988-1994 թթ. ժողովրդի վիճակը ավելի սարսափելի էր, քան այսօր։


– Կարելի է ասել` հուշագրի ստորագրմամբ վերջ դրվեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի լարվածությանը, կարծիք կա, որ այդ լարվածությունը կշարունակվի, եթե ընտրություններում միասնական ցուցակով չմասնակցեք։


– ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև երբեք քաղաքական լարվածություն չի եղել, պարզապես եղել է առողջ քաղաքական մրցակցություն։ Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին ընդհանուր ցուցակով մասնակցելուն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից տրված բազմաթիվ հարցազրույցներում Ձեզ` լրագրողներդ բազմիցս ասվել է, որ ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններում գնում է առանձին` սեփական ժողովրդի մեջ ունեցած իր էլեկտորատին տեր կանգնելու։ Իսկ ինչ վերաբերում է հուշագրի ստորագրմանը` դա միմիայն արվել է ԲՀԿ առաջնորդի և իր թիմի քաղաքական առողջ մտքի և հենքի վրա` ի նպաստ մեր ժողովրդի, մեր պետության և մեր երկրի նախագահի ամուր քաղաքական թիկունք ունենալու համար` արտաքին քաղաքական դաշտում։


– Դուք պատերազմով անցած մարդ եք և ԱԺ-ում ներկայացնում եք կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերը։ Միաժամանակ պատերազմի բովով անցած բազմաթիվ մարդիկ այսօր համամիտ են Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ, ինչո՞վ է պայմանավորված այս տղաների դիրքորոշումների տարբերությունը։


– Նախ ԲՀԿ դիրքորոշումը քաղաքական դաշտում միշտ էլ ներկայացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր ղեկավարած քաղաքական խորհրդի հետ միասին։ Ես ԲՀԿ-ն ներկայացնում եմ այնքանով, ինչքանով որ նրա քաղխորհրդի անդամը։ Հայրենի հողի համար անգամ մեկ օր պայքարած հայ կամավորականին, զինվորին բոլորս պետք է սիրենք և երախտապարտ լինենք։ Մեր մեջ չի կարող լինել տարաբնույթ կարծիք, եթե ձեր շեշտած կամավորականը գիտակցաբար նետվել է գոյապայքարի։ Եռաբլուրում հանգչող մեր եղբայրներից շատերը ունևորներ էին, բայց ունեցվածքները թողնելով` ընդամենը դարձան պատմություն, խաչքար և հուշ, դրա վառ ապացույցը ձեր խոնարհ ծառան` Մարտակերտում զոհված Սամվել եղբորս հետ։ Խավարի, ցրտի ու սովի մեջ թաթախված ամբողջ հայ ժողովուրդը երբեք չըմբոստացավ` հանուն նրա, որ չխանգարեր սարերում թշնամու դեմ կռվող իրենց որդիների պայքարը, այդ գիտակցության մասին է խոսքը. գիտակցություն, որի մեջ հիմնովին նստած է հայրենիքի գաղափարը։ Նման գաղափարի ներքո կռված տղերքը կամ Եռաբլուրում են, կամ էլ թե իրենց արյամբ ձեռք բերված մեր նորաստեղծ անկախ պետության կողքին։


– Պարոն Գևորգյան, որպես պատերազմի մասնակից` չէ՞ որ լավ երկիր ու լավ պետություն ունենալու համար էիք ելել պայքարի։ Ինչո՞ւ եք խուսափում ներկա իրավիճակը ճիշտ մեկնաբանելուց։


– Ես խուսափելու ոչ մի առիթ չունեմ, ես մեկնաբանում եմ այնպես, ինչպես ճիշտ է, ինչպես կռվել եմ, ինչի համար որ կռվել եմ, այնպես էլ մեկնաբանում եմ։ Ամեն ինչ միանգամից չի լինում, մենք ընդամենը 20 տարեկան ենք, իսկ անկախ պետականության 20 տարին դա տարի չէ, կարելի է համարել սաղմնային վիճակ։ Եթե վիժեցնենք այն ամենը, ինչը որ ձեռք ենք բերել այդ սաղմնային վիճակում, Աստված չի ների մեզ։ Այսօր մեզ պետք է համբերություն, զգոնություն և միասնություն` երախները բաց սպասող թշնամիներով շրջապատված մեր երկիրը անառիկ պահելու համար։


– Ի՞նչ է, Սասուն Միքայելյանը այդ գաղափարի տղաների՞ց չէր, որ այսօր անազատության մեջ է:


-Սասուն Միքայելյանը իմ մարտական ընկերն է, ստանդարտից դուրս հայրենասեր մարդ, մեր ժողովրդի ծոցից ելած, հայրենիքի համար կռված, մեր խենթ ախպերներից մեկը, որի մասին կարելի է երկար խոսել:


– Շեղվելով թեմայից` ուզում եմ ուղղել ևս մեկ հարց։ Դուք կարծում եք, որ մանր ու միջին կուսակցությունների խոշորացումը միմյանց հետ միավորումով նրանց հնարավորություն կտա՞ պայքարի մեջ մտնել առաջատար կուսակցությունների հետ։


– Դա ե՞ս եմ ասել։


– Ո՛չ, այդ կարծիքը այս շաբաթ հնչեց ԱԺ ամբիոնից ԲՀԿ-ի կողմից։ Համակարծի՞ք եք դրա հետ։ Հատկապես, որ երկու կուսակցություններ միաձուլվեցին ԲՀԿ-ին։


– Փոքր, առողջ քաղաքական ուժերի միաձուլումը խոշոր քաղաքական ուժի հետ` ինչպիսին է ԲՀԿ-ն, նրանց կողմից խելամիտ քաղաքական քայլ էր։ Բայց մանր ու միջին կուսակցությունների միաձուլումը իր մեջ ունի ավելի շատ վտանգ, քան երբ իրենք առանձին են։ Նրանք մանր են մնացել, ժողովրդի կողմից չընդունվող և չընկալվող իրենց որդեգրած քաղաքականության շնորհիվ։ Մի թունավոր սունկին երբ կգումարվեն նմանատիպ տասնյակ թունավոր սնկեր, միևնույն է, գումարելիներից ոչ սնկի որակն է փոխվում, ոչ էլ գումարելին կդառնա քաղցրավենիք։ Ընդհակառակը, նման կուսակցությունների գումարը, որոնց ծրագրի հիմքում դասակարգային մտածումներ են, որտեղ չկա ազգային նպատակ, կդառնա չարիք և թունավոր երակ հասարակության մեջ, պետության գլխին, քաղաքական դաշտում։ Պարզապես երկրում կուսակցությունների մասին պետք է գործի այնպիսի օրենք, որ մեր փոքրաքանակ ժողովրդին կարողանա դուրս հանել մեր այսօրվա ամբողջովին կուսակցականացված վիճակից։ Դա բացարձակ վտանգավոր է մեր նման փոքր ազգի համար։ Թշնամիներով շրջապատված մեր երկրում մենք ինչպես պետք է խոսենք ազգ, բանակ, հասարակությունը իրականություն դարձնելու մասին, երբ ժողովուրդը բաժանված է 70-ից ավելի տարակարծիք քաղաքական ուժերի։ Մեր հասարակության մեջ ինչքան շուտ ազատվենք այդ բազմագաղափար և անստեղծագործ կուսակցություններից, այնքան կշահի մեր երկիրը և մեր որդիներով կազմված մեր հայկական բանակը, այլ կերպ միշտ էլ կունենանք բզկտված քաղաքական դաշտ և կուսակցական հիվանդությամբ տառապող տրոհված հասարակություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում