Երգչուհի Քրիստինա Ագիլերան ստացել է պատվավոր մրցանակ` աշխարհում սովի դեմ պայքարելու համար:
Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Վաշինգտոնում` ԱՄՆ Պետդեպարտամենտում: Այս մասին հաղորդում է PopcornNews-ը:
Քրիստինան ունեցել է էլեգանտ տեսք, երգչուհին հնարավորություն է ունեցել շփվելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Ես հպարտանում եմ, որ օգտագործել եմ ձայնս, որպեսզի օգնեմ ու օգուտ բերեմ»,- գրել է Ագիլերան Twitter-ի իր էջում:
Երգչուհին վաղուց է հանդիսանում ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի դեսպան ու սովի դեմ պայքարի համար 2007-ից կարողացել է հավաքել 117 մլն դոլար:











































