Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոլումենը որոշել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Արոն Ռեմսին այլևս չի կրելու ընտրանու ավագի թևկապը:
Վերջին 5 խաղերում, երբ Ռեմսին կրել է ավագի թևկապը, Ուելսի հավաքականը պարտություն է կրել:
Ռեմսիին կարող է փոխարինել «Սուոնսի»-ի պաշտպան Էշլի Ուիլիամսը:








































