Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենի «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը՝ ԱԺ-ում

Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենի հեղինակած «Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Խորհրդարանական առօրյայի, պատգամավորների աշխատանքի մասին պատմող գիրքը հայերեն է թարգմանել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հրատարակությունը նախատեսված է որպես ավանդ խորհրդարանականներին աջակցության գործում, ինչպես նաեւ նպատակ ունի հասարակությանն իրազեկելու օրենսդիրի գործունեության մասին: Սակայն այդ ամենն ընթերցողին է մատուցվում գրավիչ եւ մատչելի ոճով գրված տեղեկատվությամբ:

«Փոքր թերություններով լավ օրինակներ» գրքի շնորհանդեսի հրավիրյալներին ողջույնի խոսք է հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Մեծարգո պարոն Բյորնզեն,
Հարգարժան պարոն դեսպան,
Տիկնայք եւ պարոնայք:

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Այսօր ներկա ենք գեղեցիկ մի արարողության, որը նվիրված է մեր գործընկեր, Գերմանիայի Բունդեսթագի երկարամյա եւ փորձառու պատգամավոր, Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենի գրքի շնորհանդեսին:

Սա, ըստ էության, մի աշխատություն է, որը վերաբերում է ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցչին, գրված է պաշտոնյայի կողմից, սակայն իր ոճով զերծ է պաշտոնականությունից: Գիրքը հանրամատչելի ոճով եւ երբեմն նաեւ հումորային երանգներով նկարագրում Է խորհրդարանական առօրյան. առօրյա, որը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին՝ իր նմանություններով եւ տարբերություններով: Այդ առօրյան ստեղծում են մարդիկ, տվյալ դեպքում՝ պատգամավորներ, ովքեր նման են իրենց պարտականություններով ու իրավունքներով եւ տարբեր են դրանք պետության, ընտրողի շահերին ծառայեցնելու եւ համադրելու անձնական ընկալումների առումով: Հասկանալի է, որ այս ամենը լավագույնս համադրելու ձգտումը պատգամավորից պահանջում է սկզբունքայնության դրսեւորում եւ սուբյեկտիվիզմի բացառում:

Պատգամավորի գործունեությունը ենթադրում է ամենօրյա քրտնաջան աշխատանք, որի ընթացքում ստեղծվում են տարբեր իրավիճակներ՝ ոչ միայն օրենսդրական բնույթի, այլ նաեւ զգացմունքային, երբեմն նաեւ հումորային, որոնք միշտ չէ, որ նկատելի են հասարակության համար:

Վառ օրինակ է պարոն Բյորնզենի նկարագրած պատգամավորը, որը չի խուսափում իր պատասխանատվությունից` իրագործելու ընտրողի հանդեպ իր պարտավորությունները եւ անտեսելով անձնական խնդիրները: Դա բնորոշ է ոչ միայն Բունդեսթագին, այլեւ տեսականորեն բոլոր խորհրդարաններին: Ցանկանալի է, որ այդպես լինի նաեւ գործնականում:

Ես բարձր եմ գնահատում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի` պարոն Բյորնզենի աշխատությունը թարգմանելու եւ հայ հասարակությանը ներկայացնելու այս նախաձեռնությունը:

Շնորհավորում եմ բոլորիս այս օգտակար եւ արժեքավոր աշխատության հրատարակման եւ շնորհանդեսի առթիվ: Վստահ եմ, որ խորհրդարանական աշխատանքը յուրովի ներկայացնող այս գիրքը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, այլեւ ընդհանրապես հասարակության լայն շրջանակներում:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հեղինակը՝ Վոլֆգանգ Բյորնզենը, ով քսանհինգ տարեկանից Բունդեսթագի խորհրդարանական է, ներկայացնելով գիրքը, այն բարձր գնահատեց հատկապես հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ խորացման տեսանկյունից՝ հույս հայտնելով, որ իր հեղինակած աշխատությունը կհետաքրքրի թե Ազգային ժողովի անդամներին եւ թե լայն հասարակայնությանը: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին աջակցության եւ ջերմ հյուրընկալության համար: «Կարծում եմ՝ այս գիրքը պետք է ծառայի նաեւ այն գաղափարին, որ խորհրդարանական ժողովրդավարությունը խաղաղության հիմնաքարերից է»,- նշեց Վոլֆգանգ Բյորնզենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում