Սիրիայի կառավարական զորքերը մի շարք ուժեղ հարվածներ են հասցրել Սիրիայի Հոմս քաղաքի ապստամբների ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իրավապաշտպաններին, սա վերջին 5 ամիսների ընթացքում ամենահզոր հրետակոծությունն է:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ օդային և հրետանային հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ Խալդիա քաղաքում: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով՝ զոհվել են միևնույն ընտանիքի 4 անդամներ, այդ թվում` մեկ կին:
Հաղորդվում է, որ բախումները շարունակվում են երկրի այլ շրջաններում, այդ թվում` Հալեպում, Հոմսում և մայրաքաղաք Դամասկոսում:









































