Եթե Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դառնա առաջիա «Էլ կլասիկո»-ում, ապա դա կլինի պորտուգալացու վեցերորդ գոլը անընդմեջ կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ դիմակայություններում: Նման արդյունքի հասնել, այն էլ՝ իսպանական այս թիմերի դերբիում, քչերին կարող է հաջողվել:
Այս արդյունքը Ռոնալդուն սկսել է ցուցադրել հունվարից՝ Իսպանիայի գավաթի խաղերից(1:2, 2:2): Հաջորդ գոլը խփել է ապրիլին՝ Իսպանիայի առաջնության շրջանակներում(2:1), որին հաջորդեցին Իսպանիայի սուպերգավաթի երկու խաղերում խփած գոլերը(2:3, 2:1):







































