Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.82-ով և արժի 407.56 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 406.5-409.5 դրամով, գնում՝ 402-406.5 դրամով:








































