Դուբայը պատրաստվում է 1 մլրդ դոլար ներդնել հնդկական Թաջ Մահալ դամբարանի (կառուցվել է 350 տարի առաջ) կրկնօրինակի շինարարությունում: Թաջ Արաբիա համալիրը փոքր-ինչ մեծ կլինի օրիգինալ հուշարձանից, իր մեջ կներառի հյուրանոց, խանութներ, կոմերցիոն շինություն: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Կառուցապատողները հույս ունեն, որ Թաջ Արաբիան կդառնա տեսարժան վայր զբոսաշրջիկների և նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հարսանեկան արարողությունն այնտեղ անցկացնել:
Նախագիծն իրականացնող Link Global Group ընկերությունը մտադիր է շինարարությունն ավարտել 2014 թվականին:












































