Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյա տարեդարձին, որին ներկա են եղել Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, ինչպես նաև ամերիկահայ համայնքի անդամներ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցած 200-ից ավելի հյուրերն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են ուղղել Հայաստանին ու հայ ժողովրդին:












































