Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գիրք է գրել Հիսուսի մանկության տարիների մասին: Գիրքը վաճառասեղաններին կհայտնվի մինչև Սուրբ ծնունդը:
Գրքի հրատարակման պայմանագիրը ստորագրվել է դեռ սեպտեմբերի 21-ին` Վատիկանի հրատարակչատան և իտալական Rizzoli հրատարակության միջև:
Հայտնի աստվածաբանը արդեն երկու գիրք է գրել Հիսուս Քրիստոսի մասին՝ «Հիսուսը Նազարեթից: Հորդանանում կնքվելուց մինչև Պայծառակերպություն» և «Հիսուսը Նազարեթից: Երուսաղեմ մուտքից մինչև Հարություն»
Թե ինչպես կկոչվի նոր գիրքը` առայժմ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն պատմում է Հիսուսի վաղ տարիների մասին ու դառնալու է իր տեսակի մեջ երկու նախորդների պրիկվելը: Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հրատարակության նպատակը, ինչպես նշված է Վատիկանի տպագրատան մամլո հաղորդագրության մեջ, «ընթերցողներին Հիսուսի ուղերձներին և անձին մոտեցնելն է»:
Վատիկանում ընդգծում են, որ «գիտական և աստվածաբանական տեսանկյունից Սրբազան հոր աշխատանքը կունենա մեծ նշանակություն»:
Ինչպես գրում է հրատարակությունը, դեռ ոչ մի մեկնաբանություն չկա այն մասին, թե որտեղից է Հռոմի պապը վերցրել տեղեկությունները, քանի որ ավետարաններում Հիսուսի մանկության մասին դրանք քիչ են:
Գիրքը նախ կլինի միայն իտալերեն և գերմաներեն լեզուներով:









































