Friday, 12 06 2026
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լևոն Մարտիրոսյանի արժանիքը միմիայն շոումեն Գարիկի եղբայրը լինելու հանգամանքն է. հայ մարզիկներ

Մի խումբ անվանի տիտղոսակիր հայ մարզիկներ բաց նամակ են հղել ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին, որը ներկայացնում ենք առանց խմբագրական միջամտության:

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, որի արժանիքը միմիայն շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը լինելու հանգամանքն է, բացահայտ հեգնական ու անհարգալից տոնով և ծաղրանքով է արտահայտվել մեր մեծ ընտանիքի՝ մարզաշխարհի, մասին: Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում Հայաստանի պատիվը, հենց այդ մարզիկներն են, որ օտար երկրներում բազմիցս հնչեցնում են մեր հայրենիքի օրհներգը, հենց նրանց պատվին է, որ բարձրացվում է Հայաստանի ազգային դրոշը, այդ թվում նաև թշնամական երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում: Մեր պայքարն էլ մեր հաղթանակներն են, այո՛ մեր հայրենիքի համար մենք էլ հաղթանակներով ենք պայքարում: Եվ ո՞վ է հեգնանքով արտահայտվում մարզաշխարհի մասին, մարդ, որի հանրօգուտ որևէ գործի մասին որևէ մեկը թե Հայաստանում, և թե Հայաստանի սահմաններից դուրս տեղյակ չէ:

Շոումեն Գարիկի անհայտ եղբայրը, սպորտի վերաբերյալ բաժակաճառերի մակարդակով լուծվող հարցերի մասին խոսելուց առաջ, նախ պետք է իրեն նեղություն տար գիտակցել, որ սպորտաշխարհի մարդիկ, ի տարբերություն «պարապ զվռնող», իրենց ՄԻԱԿ համարող քաղաքական գործիչների, բաժակաճառերի ժամանակ քիչ են ունենում, քանի որ օրվա մեծ մասն անց են կացնում մարզադահլիճներում: Ցավալի է, որ սպորտի մասին հարց է հնչեցնում, սպորտից բացահայտ հեռու կանգնած և սպորտի հետ բոլորովին առնչություն չունեցած մեկը:

Վերջում նշենք, որ ցավոք մեր սպորտային և մարզական էթիկան մեզ թույլ չի տալիս պատասխանել Լ. Մարտիրոսյանին իրեն իսկ պահվածքով վաստակածին համապատասխան ձևով:

Ալբերտ Ազարյան, օլիմպիական խաղերի չեմպիոն

Օգսեն Միրզոյան, օլիմպիական խաղերի չեմպիոն

Իսրայել Միլիտոսյան, օլիմպիական խաղերի չեմպիոն

Արմեն Նազարյան, Եվրոպայի յոթակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն

Ռոբերտ Էմմիյան, Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր
Արսեն Ջուլֆալակյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Սամսոն Խաչատրյան, Եվրոպայի չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Վաղինակ Գալուստյան, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Մարտիրոսյան, աշխարհի չեմպիոն

Ռոման Ամոյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Կարեն Մնացականյան, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն
Մելինե Դոլուզյան, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր

Հարություն Դերմիշյան, Եվրոպայի պատանիների առաջնության մրցանակակիր
Արման Երեմյան, Եվրոպայի մրցանակակիր

Արտակ մալումյան, աշխարհի առաջնության մրցանակակիր

Նազիկ Ավդալյան, աշխարհի չեմպիոն

Հրաչյա Ջավախյան, օլիմպիական խաղերի մրցանակակիր, Եվրապայի չեմպիոն

Գարիկ Հարությունյան, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Առաքել Միրզոյան, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր

Հովհաննես Դավթյան, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակից

Անդրանիկ Հակոբյան, աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության մրցանակակիր

Արթուր Ալեքսանյան, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Արմեն Նազարյան, Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից

Գոռ Հարությունյան, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Արմեն Նազարյան /ձյուդո/, Եվրոպայի չեմպիոն, բազմակի մրցանակակիր

Նորայր Բախտամյան, Եվրոպայի բազմակի չեմպիոն

Մեխակ Ղազարյան, Եվրոպայի չեմպիոն

Հովհաննես Դանիելյան, Եվրոպայի չեմպիոն

Քրիստինե Նազարյան, աշխարհի կրկնակի չեմպիոն

Արթուր Դավթյան, Եվրոպայի մրցանակակիր

Արթուր խաչատրյան, Եվրոպայի մրցանակակիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում