Լիսաբոնի «Սպորտինգ»-ի նախագահ Գոդինյու Լոպեշը ներողություն է խնդրել երկրպագուներից` Եվրոպայի Լիգայի շրջանակներում կայացած Հունգարիայի «Վիդեոտոն»-ի նկատմամբ: Այդ մասին են հայտնում պորտուգալական լրատվամիջոցները:
Ռիկարդու Սա Պինտուի սաները երեք գոլ են բաց թողել, սակայն գոլի հեղինակ չեն դարձել:
«Մենք ներողություն ենք խնդրում «Սպորտինգ»-ի երկրպագուներից: Նման արդյունքը պատիվ չի բերում մեր ակումբին: Բնականաբար, մենք բավարարված չենք արդյունքով և հիասթափություն ենք ապրում»,- հայտարարել է Լոպեշը:
Նշենք, որ պարտության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սա Պինտուն:







































