Wednesday, 17 06 2026
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել Դամասկոսին հարգել հարևան երկրների ինքնիշխանությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սիրիական տարածքից Ակչակալե թուրքական քաղաքի հրետակոծումը` միջադեպի պատասխանատվությունը դնելով սիրիացի զինվորականների վրա: ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել Դամասկոսին հարգել հարևան երկրների ինքնիշխանությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Չորեքշաբթի երեկոյան Սիրիայի տարածքից արձակված արկերը պայթել էին Թուրքիայի հարավ-արևելքում` խլելով 5 մարդու կյանք, այդ թվում` կանանց ու երեխաների: Ի պատասխան՝ Թուրքիան կրակ էր բացել սիրական տարածքի ուղղությամբ, որտեղից, ենթադրաբար, հասցվել էր հարվածը:

Համաձայն փաստաթղթի` Անվտանգության խորհուրդը պահանջել է, որպեսզի միջազգային օրենքների նման խախտումները անհապաղ դադարեցվեն և այլևս չկրկնվեն:

Փաստաթղթում ուշադրություն է դարձվում նաև այն բանին, որ միջադեպը «ընդգծում է սիրիական ճգնաժամի ճակատագրական վնասը հարևանների անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայություն վրա»:

«ՄԱԿ-ի ԱԽ անդամները զսպվածության կոչ են արել»,- նշվում է հայտարարությունում,:

Մինչ Անվտանգության խորհրդում քննարկվում էր թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպին արձագանքելու հարցը, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտնել է լրագրողներին, որ իր կառավարությունը խոստացել է հետաքննել, թե ով է կրակ արձակել թուրքական բնակավայրի վրա: Բացի այդ, նա ասել է, որ Սիրիայի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի ԱԽ_ին արձագանքել Հալեպի պայթյուններին, որտեղ չորեքշաբթի մի քանի ականապատված մեքենաներ են պայթեցվել։ Դրանց զոհ է դարձել, նախանական տվյալներով` 30 մարդ:

Ինչպես լրագրողների հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, այդ առիթով Անվտանգության խորհուրդ է ներկայացվել հայտարարության ռուսական նախագիծ, որը կքննարկվի ուրբաթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում