ՀՀ կառավարությունը 2007-ի հունվարից մինչ օրս Եվրադատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունքում պետական բյուջեից, այսինքն` հարկատուներիս հաշվին, վճարել է 225 հազար եվրոյին համարժեք դրամ:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի` ևս 41 հազար 500 եվրոյին համարժեք դրամ պետք է վճարվի վերջին թարմ վճիռներով: Մինչդեռ որևէ դատավոր, ինչպես թերթի թղթակիցն է պարզել ՀՀ արդարադատության նախարարությունից, այս տարիների ընթացքում աշխատանքից չի հեռացվել ԵԴ-ին ՀՀ-ի դեմ վճիռ կայացնելու հիմքեր տալու համար:








































