Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Բետոնացած կոալիցիան ցանկանում է, որ ընդդիմությունն էլ բետոնանա (տեսանյութ)

«Կոալիցիոն վերջին հուշագիրը քաղաքական դաշտը բետոնացնում է և ոչ միայն 2012 թ. պատկերն է փորձում ֆիքսել, այլև կանխորոշում է առաջիկա յոթ տարիների մեր քաղաքական կենսագրությունը, և բնական է, որ դա հակազդող բևեռացման պիտի տանի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա նշեց, որ մտավախություն ունի, թե մենք պետք է ունենանք այն պատկերը, ինչը կար 2008 թ. նախագահական ընտրություններից առաջ. «Առանց այն էլ սոցիալ-տնտեսական կյանքում սարսափելի բևեռացում ունենք, դրան կգումարվի քաղաքական բևեռացումը, և ես, որպես ՀՀ քաղաքացի, սարսափում եմ այն հեռանկարից, որը մենք կունենանք, երբ այդ բևեռները բախվեն»:

Գալստյանի խոսքերով, այդ ամենի համար պատասխանատվություն են կրում իշխանությունները և քաղաքական մեծամասնությունը, որոնք փորձում են թաքնվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի վարագույրի ետևում, և բարեփոխումների կամ առաջընթացի վերաբերյալ հայտարարությունները ծիծաղելի են:

ՀՅԴ-ական պատգամավորի գնահատմամբ, այսօր ՀՀ կառավարությունը իր գործողություններով խթանում է սոցիալական բունտը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նկատեց, որ ընդդիմությունն իր հույսը դրել է միայն եգիպտական կամ թունիսյան սցենարների վրա:

Նա նաև ավելացրեց, որ կոալիցիոն հուշագիրը իրավական բնույթ չունի, և իր համար զարմանալի է, որ ընդդիմադիր դաշտը «իր քաղաքական ապագան կերտում է կոալիցիայի ապագայի հետ կապված»: Սահակյանը նաև նկատեց, թե ուրախ կլիներ, որ ընդդիմադիր դաշտն էլ բետոնանար՝ վերջացնեինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում