Սիրիան մանրակրկիտ հետաքննություն է անցկացնում Թուրքիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ ԱԽ-ին ուղղված սիրիական կառավարության նամակում:
Չորեքշաբթի երեկոյան Սիրիայի տարածքից արձակված հրետանային ռումբը պայթել էր Թուրքիայի հարավ-արևելքում: Հինգ մարդ զոհվել է, ինը՝ վիրավոր է:
Նամակում նաև նշվում է, որ Սիրիան հարևան երկրների հետ հարաբերությունները կառուցում է բարիդրացիական սկզբունքի հիման վրա և հարգում է նրանց ազգային սուվերենությունը:
«Դրա փոխարեն նա առաջարկում է հարգել Սիրիայի ազգային սուվերենությունը և համագործակցել սահմանային վերահսկողության և ապստամբների ու ահաբեկիչների ներթափանցման կանխարգելման ոլորտում»,-նշվում է նամակում:











































